Դրանց քյանդրբազ «պրիյոմները» մեր երկրի վրա շատ թանկ են նստել. Արտակ Զաքարյան
Ալենը, փչացած «պրյոմնիկի» ոճով, այսօր հայտարարել է, իբր ընդդիմությունը մնացել է իր «պրիյոմի» տակ: Այդպես է, թե ոչ, հետո կերևա:
Մենք ականատես ենք Հայաստանից ոչ հեռու հիրավի պատմական իրադարձությունների: Ավա՜ղ, այդ իրադարձություններից ծորում է մեր հարևան ու բարեկամ Իրանի ժողովրդի, նրանց թվում, հավանաբար, այնտեղ ապրող մեր հայրենակիցների արյունը նույնպես, քանի որ ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել նաև Թեհրանի հին հայկական Մաջիդիե թաղամասին, թեև բոլորին հասկանալի է, որ բնակելի թաղամասին հարվածելը ռազմական անհրաժեշտություն չի եղել, չէր կարող լինել...